Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 05,2024 08:30
Նոյեմբերի 5-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ մինչև 20- 25 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.3°C (1990թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.8°C (2014թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.2°C