Ադրբեջանի դեսպանը Բրյուսելում ընդունելության ժամանակ սպառնացել է ՀՀ դեսպանին.Politico
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրյուսելում դիվանագիտական այլ ներկայացուցչություններին, նամակում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը նշել է, որ Ադրբեջանի դեսպան Վաքիֆ Սադիկովը բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել իր կյանքի դեմ»
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրյուսելում դիվանագիտական այլ ներկայացուցչություններին։ ՀՀ դեսպանը պնդում է, որ ադրբեջանցի գործընկերոջից սպանության սպառնալիքներ է ստացել: Այս մասին հայտնում է Politico-ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անցած շաբաթ դեսպաններին ուղարկած նամակում գրված է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման է ենթարկվել» Ադրբեջանի դեսպան Վաքիֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել իր կյանքի դեմ»։
Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրնոցում ընդունելության ժամանակ։ Այն կազմաերպել էր Թուրքիայի դեսպանատունը՝ երկրի ազգային տոնի առիթով: Ըստ լրատվամիջոցի՝ ենթադրվում է, որ դա Անկարայի կողմից հովանավորվող առաջին միջոցառումն էր, որին մասնակցելու հրավեր էր ստացել Հայաստանի դեսպանատունը՝ Հայաստանի և Թուրքիայի մերձավոր դաշնակից Ադրբեջանի միջև 2020 թվականի պատերազմից հետո:
Սադըկովը Politico-ի հետ զրույցում հերքել է միջադեպը, նշելով՝ նման մեղադրանքները անհեթեթ են։ Նա ասել է՝ ընդունելության ժամանակ լավ սնունդ էր և հաճելի մարդիկ էին, դա սովորական դիվանգիտական միջոցառում էր․«Ես տեղյակ չեմ որևէ նամակի կամ մեղադրանքի մասին, հայ դիվանագետները կարող են պնդել ամեն ինչ, ինչ ուզեն»։
Ըստ Politico-ի՝ Հայաստանի դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։