Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%, ամենաբարձր գնաճը գրանցվել է կրթության և տրանսպորտի ոլորտներում
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 12 ամսյա գնաճային ցուցանիշները, ըստ այդմ՝ այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ամենաբարձր գնաճը գրանցվել է կրթության և տրանսպորտի ոլորտներում, համապատասխանաբար՝ 7.8% և 6.8%։
Հայաստանում 12-ամսյա գնաճը (2024թ. հոկտեմբերը 2023թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.6%, իսկ հոկտեմբերը սեպտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 0.3%։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական շուկայում գնաճի ցուցանիշները։
Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.5% գնանկում, իսկ 2024թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ:
ՎԿ-ի ցուցանիշների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ամենաբարձր գնաճը գրանցվել է կրթության և տրանսպորտի ոլորտներում, համապատասխանաբար՝ 7.8% և 6.8%։
Ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքաշուկայում 2024թ. հոկտեմբերը 2023թ. հոկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 3.9%, առողջապահության ոլորտում՝ 2.2%։
Այս տարվա հոկտեմբերին 2023-ի. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալյուրի՝ 2.9%, հացի՝ 1.3% գնաճ: Մակարոնեղենի գինը նվազել է 6.3%-ով։ 2024 թվականի հոկտեմբերին 2023-ի հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թռչնամսի՝ 4.7%, խոզի մսի՝ 3.5%, տավարի մսի՝0.9% գնանկում, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.4%, 0.3% գնաճ: Ձվի շուկայում 12 ամսյա գնաճը կազմել է 6.9%։
«Իշխան» ձկնատեսակի գինը հոկտեմբերը հոկտեմբերի համեմատ աճել է 0.2%-ով։
Արևածաղկի բուսական յուղի գինը հոկտեմբերը հոկտեմբերի համեմատ նվազել է 6.9%-ով, իսկ 2024թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.2% գնաճ:
Կարագի գինը 2024-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 0.6%-ով, սուրճինը՝ 12.1%-ով:
Պանրի գինը 2024-ի հոկտեմբերին 2023-ի հոկտեմբերի համեմատ նվազել է 5.0%-ով, իսկ 2024թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.3% գնաճ:
Հնդկացորենի գինը հոկտեմբերը հոկտեմբերի համեմատ նվազել է 16.4%-ով, ձավարինը՝ 8.7%-ով, հաճարինը՝ 5.9%-ով, բլղուրինը՝ 1.7%-ով, բրնձինը՝ 1.4%-ով։
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024-ի հոկտեմբերին 2023-ի հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.2% գնանկում։
Այս տարվա հոկտեմբերին 2023-ի հոկտեմբերի համեմատ գառան մսի գինն աճել է 4.9%-ով, շոկոլադինը՝ 4.7%-ով, իսկ 2024-ի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.3% և 0.6% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 7.8% գնանկում, իսկ 2024թվականի սեպտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ։