Կալավան. կյանքը Հայաստանի հեռավոր, մեկուսացած գյուղերից մեկում
Նոյեմբեր 06,2024 20:30
Կալավանը Հայաստանի հեռավոր, մեկուսացած գյուղերից մեկն է, որտեղ հրաշալի բնություն կա, որտեղ աշխատասեր մարդիկ են ապրում, և անհրաժեշտ է միայն տարածաշրջանի ռեսուրսները և առավելություններն օգտագործել՝ բարիք ստեղծելու և հողը լքել չցանկացող մարդկանց կյանքը բարելավելու համար:
Տեղաբնակները REGIONSTV-ի հետ զրույցում թվարկել են խնդիրները, որոնք կուտակված են Կալավանում: Գյուղը գազաֆիկացված չէ, բնակիչները ջեռուցման հարցը պետք է լուծեն, նաև ձմեռվա պաշարի. հողը բերրի չէ, սեփական տնտեսությունից բանջարեղեն չեն կարողանում ստանալ:
Գյուղը հանրային տրանսպորտ և խանութ չունի, ամեն ընտանիք իր գլխի ճարն է տեսնում. մթերքը միանգամից շատ են գնում հարևան բնակավայրերից:
Մանրամասները՝ տեսանյութում: