«Երևանի ավտոբուս» ընկերությունը վճարումների արդյունքում 1 շաբաթվա ընթացքում հավաքագրել է 213 միլիոն դրամից ավելի գումար
Նոյեմբեր 08,2024 14:39
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ֆեյսբուքում գրառում է կատարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքագրած գումարների մասին:
«Հարգելի՛ գործընկերներ,
տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը էլեկտրոնային վճարումներով։
Հավելեմ որ, նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է 188 474 600 ՀՀ դրամ։»
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Այս որոշումը երևանցիների դժգոհությունն է հարուցել, քանի որ պահանջն անհարմարություններ է ստեղծել, մետրոպոլիտենում հերթեր են գոյանում, քաղաքացիների մոտ 100 դրամանոց չի լինում: