ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության ուղիները
Նոյեմբեր 08,2024 22:12
Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները:
Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները:
Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հաջողություններ մաղթել Գաբրիելուս Լանդսբերգիսին հետագա գործունեությունում: