Սևանի ափին մոլոկանների հիմնած գյուղի անցյալն ու ներկան | Region

Սևանի ափին մոլոկանների հիմնած գյուղի անցյալն ու ներկան

Նոյեմբեր 11,2024 20:30

Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրը գտնվում է Սևանա լճի արևմտյան ափին, ծովի մակարդակից 1950 մետր բարձրության վրա: Գյուղը Չկալովկա է վերանվանվել 1946 թ.-ին: Մինչ այդ կրում էր Ալեքսանդրովկա անունը:

Բնակավայրը 19-րդ դարում հիմնադրել են Ռուսաստանի Սարատովի, Տամբովի շրջաններից եկած ռուսները, որոնց սերունդները 20-րդ դարի 60-ական թվականներին հեռացել են գյուղից:

Այսօր Չկալովկան ունի 144 տնտեսություն, 534 բնակիչ: Մարզի բազմաթիվ գյուղերի համեմատ, բարեկարգ վիճակում է, նաև արտագաղթի ցուցանիշն է ցածր: Գյուղի պատմության ու ներկա վիճակի մասին` REGIONSTV-ի տեսաանդրադարձում:

 

Նորություններ