Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել Ռայի Պատրիարքի ներկայացուցչի հետ
Նոյեմբեր 13,2024 22:11
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Ռայի Պատրիարքի ներկայացուցիչ Փոլ Սայյահ արքեպիսկոպոսին։ Հայտնում է Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 13 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց մարոնիթ եկեղեցւոյ պետ Ռայի Պատրիարքին ներկայացուցիչ Նճէյմ եպիսկոպոսը՝ իր օգնականին ընկերակցութեամբ։ Նորին Սրբութեան կողքին ներկայ էր Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տոնոյեան։
Նճէյմ եպիսկոպոս Հայրապետին փոխանցեց ներկայ կացութեան առնչուած Ռայի Պատրիարքին մտահոգութիւններն ու պատկերացումները։ Նորին Սուրբ Օծութիւնը, իր կարգին, շեշտեց նախագահական ընտրութիւն կատարելու, ինչպէս նաեւ ազդու պետութիւններու միջամտութեամբ կարելի փութով զինադուլ հաստատելու անհրաժեշտութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։