Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 15,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 15-ին, 16-ի և 18-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18- ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում` քամու ուժգնացում` մինչև 17-21 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում` 

Նոյեմբերի 15-ին, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   18.2°C (1980թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -6.6°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    6.6°C

Նորություններ