«Ծովից 300մ ենք հեռու, ջուրը հասնում ա մինչև Սուրենավան, մեզի ջուր չեն տալըմ». Ծովազարդի խնդիրները
Նոյեմբեր 14,2024 21:01
Ծովազարդը Գավառ համայնքի կազմում գտնվող այն բնակավայրերից է, որը մի քանի կիլոմետր տարածվում է Սևանա լճի ափի երկայնքով: Գյուղն ունի նաև իր «մականունը». տարածքի երկարության պատճառով Լոնդոն են անվանում: Տեղաբնակները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:
Ծովազարդ գյուղում 2022 թ.-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։ Հիմնական խնդիրը, ինչպես տարածաշրջանի բնակավայրերի մեծ մասում, աշխատատեղերի սակավությունն է:
Ծովազարդ գյուղի բնակիչ Դավիթ Սաքեյանի խոսքով՝ երիտասարդները հողի հետ կապված չեն, աշխատանք են փնտրում այլ վայրերում ու չեն շտապում ամուսնանալ: