Հայաստանը իրեն հեռում է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերով հանդիպումներից․ ՌԴ ԱԳՆ
Նոյեմբեր 16,2024 11:07
Հայկական կողմի հայտարարությունները խոսում են Երևանը ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից հեռու պահելու մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։
Հարցին, թե Հայաստանը կմասնակցի՞ ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը, ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են․ «Դիմեք հայկական կողմին։ Բայց դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ Հայաստանն այս փուլում հեռանում է տարբեր մակարդակներում ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերով հանդիպումներից»։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
