Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա
Նոյեմբեր 16,2024 11:46
Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:30-ին:
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի16-ին՝ ժամը 20:00-ին «Սկոնտո» մարզադաշտում:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
