Հաղթանակ Ռիգայում․ Հայաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց Ազգերի լիգայի խմբային փուլը
Նոյեմբեր 17,2024 20:43
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում հանդիպեց Լատվիայի հավաքականի հետ։
Հանդիպման առաջին խաղակեսից հետո լուսատախտակին հաշիվն անփոփոխ է՝ր 0-0։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացում է հանդիպման հաշիվը՝ խփելով մրցաշարում իր 2-րդ գոլը։
70-րդ րոպեին Ուդրիկիսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն 4 րոպե անց արդեն Միրանյանը վերականգնեց մեկ գնդակի առավելությունը` իր առաջին գոլը խփելով հավաքականի կազմում։
Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում՝ վաստակելով B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։
Մրցաշարային աղյուսակը

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
