Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 19,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21- 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.6°C (1964թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -6°C (2001թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.3°C