«Ամենամեծ վտանգն այն կլինի, որ հայ գյուղացին աղքատության մեջ է, և հարուստ թուրքերը կլցվեն Հայաստան»
Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղը գտնվում է Արաքս գետի ձախ ափին՝ մարզկենտրոնից 14 կմ հեռավորության վրա: Բնակչությունը հիմնականում զբաղված է խաղողագործությամբ, պտուղ-բանջարեղենի մշակությամբ: Վերջին տարիներին կտրուկ նվազել է անասնապահությամբ զբաղվողների թիվը:
Ինչպես նշում է հուշակերտցի Սիրազնիկ Ավետիսյանը, գյուղում ընդամենը 2 ընտանիք է մնացել, որոնք անասուն են պահում: Պատճառները տարբեր են, և 91-ամյա պապի խոսքով, ընդհանրապես, ամբողջ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել:
Նա 2 անգամ իր դիտարկումներով նամակ է հասցեագրել Նիկոլ Փաշինյանին, որոնք անարձագանք են մնացել: Սիրազնիկ պապը ևս մեկ անգամ դիմում է կառավարությանը՝ գյուղացուն նեցուկ լինելու խնդրանքով, նաև իր տեսակետն է հայտնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի և հնարավոր ազատ հաղորդակցության վերականգնման ռիսկերի վերաբերյալ:
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության: