Մխիթարյանը՝ Ա Սերիայի տարվա լավագույն կիսապաշտպանի մրցանակի հավակնորդ | Region

Մխիթարյանը՝ Ա Սերիայի տարվա լավագույն կիսապաշտպանի մրցանակի հավակնորդ

Նոյեմբեր 18,2024 22:42

Հայտնի են դարձել Ա Սերիայի տարեվերջյան մրցանակների հավակնորդները, հայտնում է Football Italia-ն։

Տարվա լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում են Միկելե Դի Գրեգորիոն (Մոնցա/Յուվենտուս), Յան Սոմմերը (Ինտեր) և Մայք Մենյանը (Միլան):

Լավագույն պաշտպանի մրցանակին հավակնում են Թեո Էրնանդեսը (Միլան), Գլեսոն Բրեմերը (Յուվենտուս), Ռաուլ Բելանովան (Տորինո/Ատալանտա), Ալեսանդրո Բաստոնին (Ինտեր), Դենզել Դումֆրիսը (Ինտեր), Ալեսանդրո Բուոնջորնոն (Տորինո/Նապոլի), Ֆեդերիկո Դիմարկոն (Ինտեր) և Ռիկարդո Կալաֆիորին (Բոլոնիա/Արսենալ):

Տարվա լավագույն կիսապաշտպանի համար կպայքարեն Տեն Կուպմեյները (Ատալանտա/Յուվենտուս), Նիկոլո Բարելան (Ինտեր), Հական Չալհանօղլուն (Ինտեր), Ադրիեն Ռաբյոն (Յուվենտուս/Մարսել), Պաուլո Դիբալան (Ռոմա) և Հենրիխ Մխիթարյանը (Ինտեր)։ )

Լավագույն հարձակվողի անվանակարգում առաջադրված են Մարկուս Թյուրամը (Ինտեր), Լաուտարո Մարտինեսը (Ինտեր), Ռաֆայել Լեաուն (Միլան), Ալբերտ Գուդմունդսոնը (Ջենոա/Ֆիորենտինա), Ադեմոլա Լուկմանը (Ատալանտա) և Ջոշուա Զիրկզեն (Բոլոնիա/Մանչեսթեր Յունայթեդ):

Այս անվանակարգերում հաղթողներից կընտրվի Ա Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։

armsport.am

Նորություններ