Հայ և ամերիկացի զինվորականները դիտարկել են տարածաշրջանային իրողություններին հարմարվելու ուղիները | Region

Հայ և ամերիկացի զինվորականները դիտարկել են տարածաշրջանային իրողություններին հարմարվելու ուղիները

Նոյեմբեր 19,2024 12:03

ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի, Անվտանգային ուժերի օժանդակման 4-րդ բրիգադի, Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցավ 4-օրյա աշխատաժողով՝ «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Թիմերը դիտարկեցին հարափոխ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողություններին հարմարվելու գլոբալ հեռանկարներն ու ուղիները՝  նոր գաղափարների և ստեղծարար մոտեցումերի միջոցով։

Նորություններ