Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 20,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 24-ի  ցերեկն  առանձին  շրջաններում սպասվում  են տեղումներ,  լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը սպասվում է  առանց  տեղումների  եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում` 

Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24- ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    17°C (1995թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -6.7°C (2001թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    6.2°C

Նորություններ