Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ | Region

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

Նոյեմբեր 19,2024 20:41

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Իտալիա հարաբերությունների կայուն զարգացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային համատեքստում: Փոխվարչապետը շեշտեց վերջին տարիներին համագործակցության լուրջ դինամիկա գրանցած կրթության ոլորտը, ինչը երկու երկրների ջերմ հարաբերություններն ապագա սերունդներին փոխանցելու կարևոր գրավական է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությանը:

Նորություններ