ԵԱ․ Հայ շախմատիստների վերջնական արդյունքները
Նոյեմբեր 19,2024 22:36
Սերբ Ալեքսանդր Ինջիչի հաղթանակով ավարտվեց Չեռնոգորիայում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Նա 11 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։ Երկրորդ տեղում է Դանիել Դարդհան՝ 8,5 միավոր։
Երրորդ տեղը 8 միավորով զբաղեցրեց գերմանացի Ֆրեդերիկ Սվանեն։ Եվս 10 շախմատիստ վաստակեց 8-ական միավոր։ Նրանց թվում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն է։
Արամ Հակոբյանը 7,5 միավորով 24-րդն է, Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյանն ու Շանթ Սարգսյանը 7-ական միավորով բաժանեցին 34-66-րդ տեղերը։