Ադրբեջանի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ և պահանջել դադարեցնել թշնամական գործողությունները
Նոյեմբեր 20,2024 17:06
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։
«Այս քայլը հաջորդել է COP29-ում Ֆրանսիային և եվրոպացիներին ուղղված Ադրբեջանի իշխանությունների անընդունելի հայտարարություններին, որոնց արդյունքում Ֆրանսիայի Կանաչ անցման, էներգետիկայի և կլիմայի հարցերով նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը համաժողովին։
Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
