Թմրանյութի հետ կապ չունեմ, եթե որոշեմ թեստ հանձնել, կանեմ առանց որևէ մեկի հրահանգի․ Կարեն Սարուխանյան. factor.am | Region

Թմրանյութի հետ կապ չունեմ, եթե որոշեմ թեստ հանձնել, կանեմ առանց որևէ մեկի հրահանգի․ Կարեն Սարուխանյան. factor.am

Նոյեմբեր 21,2024 10:55

«Ես թմրանյութի հետ բացարձակ կապ չեմ ունեցել և չունեմ»,- Factor.am-ի հարցադրմանն այսպես արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Մենք պատգամավորին զանգահարել էինք մամուլում շրջանառվող տեղեկության առիթով, ըստ որի՝ Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայության թեստը դրական է եղել։ Պատգամավորը նշեց, որ որևէ թեստ հանձնելու կարիք չի տեսնում։

Հարցին՝ իրեն ՔՊ վարչությունից թմրանյութի թեստ հանձնելու հրահանգ տվե՞լ են, Կարեն Սարուխանյանը պատասխանեց․ «Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ»։ Հստակեցնող հարցին՝ իր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյա՞նն էլ չի կարող, Սարուխունյանն ասաց․ «Եթե որոշեմ, դա կանեմ։ Եթե գտնեմ հարմար պահ և դրա կարիքը, ես դա կանեմ։ Եթե անեմ, առանց հրահանգի կանեմ։ Ինձ որևէ մեկը հրահանգ տալ չի կարող։

Կգա ժամանակը կտեսնենք, թմրանյութի թեստ կհանձնեմ, թե՝ ոչ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նորություններ