Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ից եւ կտեւի մինչեւ հունվարի 31-ը | Region

Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ից եւ կտեւի մինչեւ հունվարի 31-ը

Նոյեմբեր 21,2024 11:31

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

Ըստ այդմ, զորակոչը կտեւրի 2024-ի նոյեմբերի 25-ից մինչև2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Զորակոչի ենթակա են այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց զինծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ըներառյալ:

Բացի այդ, սահմանվում է պարտադիր զինծառայության զորակոչել նաև մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ պարտադիր զինծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:

Մյուս կետով սահմանվում է ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2025-ի հունվարի 31-ը ներառյալ զորացրել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Նորություններ