ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը | Region

ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբեր 21,2024 16:15

Նոյեմբերի 20-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները:

Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման կապակցությամբ։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերին:

Նորություններ