Բանակայինների ԱԱ. Կարեն Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Երեւանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում:
Հունահռոմեական ոճի 87 կգ քաշայինների եզրափակիչի համար ուղեգրի պայքարում Կարեն Խաչատրյանը գոտեմարտեց Ռուսաստանը ներկայացնող Վահագն Մարգարյանի հետ եւ պարտվեց 1:2 հաշվով:
Երեկոյան մրցահերթում Կարեն Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Աշխարհի առաջնութանը առաջին մրցումային օրը Հայաստանի հավաքականից տիտղոսը նվաճել էին Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ) եւ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ): Էլեն Բաբաջանյանը (53 կգ) եւ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) եւ Հրաչյա Պողոսյանն (63 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
Երկրորդ մրցումային օրը արծաթե մեդալակիր էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Տիգրան Մինասյանը (55կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Շանթ Խաչատրյան (72կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ) եւ Արման Ավագյան (79 կգ):