Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորականների ըմբշամարտի ԱԱ | Region

Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորականների ըմբշամարտի ԱԱ

Նոյեմբեր 22,2024 17:50

87 կգ Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դամիան Վոն Էյուվին։

130 կգ Դավիթ Օվասապյանը կպայքարի բրոնզե մեդալի համար ռուս Կամպարովի հետ:

Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ Մուշեղ Մկրտչյանը բրոնզե մեդալը կվիճարկի հնդիկ Բաբասահեբ Փաթիլ Փրհութավիրայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում արդեն 12 մեդալ են նվաճել՝ 3 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Առաջնությունն անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը: Մուտքն ազատ է:

Նորություններ