Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Պանամայում եւ մի շարք այլ երկրներում Հայաստանի դեսպան Շաքարյանը հետ է կանչվել պաշտոնից
Հունվար 30,2024 22:05
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայում և մի քանի այլ երկրներում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանին պաշտոնից հետ կանչելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Արմելլա Շաքարյանին հետ կանչել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Պանամայի Հանրապետությունում, Նիկարագուայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում, Էլ Սալվադորի Հանրապետությունում և Բելիզում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024