«Հայ-թուրքական հարաբերությունների այս փուլում որևէ էական առաջընթաց չեմ տեսնում». թուրքագետ | Region

«Հայ-թուրքական հարաբերությունների այս փուլում որևէ էական առաջընթաց չեմ տեսնում». թուրքագետ

Նոյեմբեր 23,2024 18:50

«Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ որևէ իրական քայլ չի ձեռնարկելու հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ, մինչև չստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիրը, ես այս փուլում որևէ էական առաջընթաց չեմ տեսնում»: REGIONS TV-ի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց կա:

Սաֆրաստյանի կարծիքով՝ փաստաթղթի հնարավոր ստորագրումից հետո Անկարան կարգավորման ուղղությամբ որոշակի քայլեր կանի, բայց ամբողջական կարգավորման չի գնա:

«Թուրքիայի համար կարևոր է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը դուրս է թողնված պայմանագրից, իմ կարծիքով՝ Թուրքիայի հորդորով: Այդ երկրում դեռ կառուցված չէ այն երկաթգիծը, որը պետք է կապի Կարսը Նախիջևանի հետ: Շինարարությունը նոր են սկսում, դեռ ժամանակ ունի Թուրքիան, որը կփորձի օգտագործել Հայաստանին ճնշելով էքստերիտորիալ անցում ստանալու համար»,-նշեց Սաֆրաստյանը:

Նորություններ