Ռուսաստանը հետաքրքրություն է հայտնել Հայաստան պարենային մատակարարումների ավելացման հարցում | Region

Ռուսաստանը հետաքրքրություն է հայտնել Հայաստան պարենային մատակարարումների ավելացման հարցում

Նոյեմբեր 23,2024 22:05

Հայաստան աշխատանքային այցի ընթացքում ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ երկրների միջև գյուղատնտեսական ապրանքների ապրանքաշրջանառությունը կայուն աճ է գրանցում։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շահագրգռված է հայաստանյան շուկա սննդամթերքի մատակարարման ավելացմամբ։

Լավ արտահանման ներուժ կա ցորենի, հրուշակեղենի, արևածաղկի ձեթի, մարգարինի, եգիպտացորենի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների համար։

Մենք պատրաստ ենք մեծացնել հայրենական սերմերի, անասնաբուժական դեղամիջոցների և պատվաստանյութերի մատակարարումը, ինչպես նաև միասին աշխատել գենետիկայի ոլորտում»,- նշել է ռուս նախարարը։

Նորություններ