«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են»․ Արմեն Նուրբեկյան | Region

«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են»․ Արմեն Նուրբեկյան

Նոյեմբեր 25,2024 14:03

Արցախցիների՝ կուտակային կենսաթոշակային գումարները ՀՀ ֆոնդեր տեղափոխելու հարցը քննարկվում է ՍԴ-ում, շահառուները դժգոհում են, որ գումարները ՀՀ ֆոնդեր տեղափոխելու մասին օրենսդրական նախաձեռնությունն իրենց հետ չի քննարկվել

«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գոյության հետ ոչ մի խնդիր չկա, գումարներն ապահով պահվում են»,-այս մասին այսօր Ազգային ժողովում  լրագրողների հետ ճեպազրույցում հայատարարեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Նա նշեց, որ հարցն այս պահին քննարկվում է ՍԴ-ում,  ուստի խնդրին առնչվող այլ հարցերի չի կարող պատասխանել։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է, որ արցախցիների կուտակած միջոցները փոխանցվելու են ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ:

2019-2023-ին՝ համակարգի ներդրումից մինչև արցախցիների բռնի տեղահանումը, կենսաթոշակային կուտակային հիմնադրամում մոտ 35 հազար արցախցիների ներդրումները կազմում են մոտ 17 մլրդ դրամ։

Օրենսդրական այդ նախաձեռնության հետ կապված դժգոհությունները հիմնականում վերաբերում են շահառուների հետ հարցը նախապես չքննարկելուն, քանի որ այդպիսիով հաշվի չեն առնվել արցախցիների կարծիքները, օրինակ՝ ինչպես կցանկական տնօրինել սեփական գումաները, հատկապես որ նրանք բռնի տեղահանումից հետո հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում։

Նորություններ