Թուրքիա արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։
Լրագրողն X-ի իր էջում գրել է, որ Թուրքիա էր մեկնել Երևանից՝ զբոսաշրջության նապատակով, սակայն Ստամբուլի օդանավակայանում իրեն բերման են ենթարկել և տեղեկացրել, որ գտնվում է «սև ցուցակում»։
Հաուերն ասում է, որ 16 ժամ անց իրեն օդանավակայնից հետ են ուղարկել Հայաստան։
«Ես ոչ մի հանցանք չեմ գործել», – հայտարարել է լրագրողը՝ նշելով, որ կբողոքարկի մուտքի այս արգելքը։
Հաուերը Թուրքիայի այս քայլը կապել է իր լրագրողական գործունեության հետ՝ չբացառելով, որ այն իրագործված լինի Բաքվի պահանջով։
«Ես հազվադեպ եմ հաղորդում Թուրքիայի մասին, չեմ անդրադառնում քրդական կամ գյուլենական հարցերի, որովհետև արտասահմանցի լրագրողներն այնտեղ խնդիրներ են ունենում: Ես կասկածներ ունեմ, որ այս արգելքը կատարվել է Ադրբեջանի խնդրանքով կամ առնվազն ներգրավվածությամբ։ Ես լայնորեն լուսաբանել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության և Ալիևի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումների մասին», – X-ում գրել է լրագրողը։
Մանրամասն՝ այստեղ: