Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 27,2024 08:30

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի  27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով։ Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ը կնվազի ևս 6-8 աստիճանով։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 27-28-ը՝ նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-29-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում` 

Նոյեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 27-28-ը բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    18.1°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`    -7.3°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    4.1°C

Նորություններ