«Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»․Փաշինյանը
Նոյեմբեր 26,2024 21:59
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տելեգրամում գրառում է արել ՔՊ վարչության նիստի մասին
«ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»,-այս մասին Տելեգրամում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզպետի պաշտոնը թափուր էր, քանի որ մեկ շաբաթ առաջ ՏԿԵ նախարարի պաշտոնից Գնել Սանոսյանի հրաժարականից հետո նախարար է նշանակվել Դավիթ Խուդաթյանը, որը Արմավիրի մարզպետն էր։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
