Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններ․Նիկոլ Փաշինյան
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպես ասած՝ փրայմերիզներ, նախնական ընտրություններ: Մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն թեկնածուներ, այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք», – հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Դրանից հետո ոչ բոլոր գյումրեցիների շրջանում քվեարկություն է լինելու, և հաղթած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը ամենայն հավանականությամբ, Փաշինյանի խոսքով, կլինի ՔՊ-ի թեկնածուն հետագա ընտրություններում։
Հիշեցնենք, մեկ ամսից ավելի է՝ Գյումրին չունի համայնքային ղեկավար, Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները մանդատները վայր են դրել։
Հիշեցնենք նաև, որ իշխանությունը, մինչ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, վստահեցնում էր, որ պատրաստվում են Գյումրիում արտահերթ ընտրություններին, իսկ ՔՊ-ի Գյումրու քաղապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանը պետք է լիներ։