Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 28,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ն գիշերն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.8°C (1977թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.8°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.8°C
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
