550 միլիոն դրամ՝ Շիրակի մարզում սուբվենցիոն 7 ծրագրի համար | Region

550 միլիոն դրամ՝ Շիրակի մարզում սուբվենցիոն 7 ծրագրի համար

Նոյեմբեր 28,2024 13:28

Գործադիրը  որոշեց  2 միլիարդ 43 միլիոն դրամ հատկացնել հանրապետության 20 համայնքներում սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու համար

Կառավարությունը պետբյուջեից մարզպետարաններին կհատկացնի 2 միլիարդ 43 միլիոն դրամ, որը կուղղվի հանրապետության 20 համայնքների թվով 29 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը: Այս մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Այս նախագծով նախատեսվում  է ֆինանսավորել Շիրակի մարզում իրականացվող 7 ծրագիր՝ 550,6 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

Այնուհետև վարչապետը ըստ մարզերի ներկայացրեց բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են, կամ իրականացվել են այս փաթեթով: Այսպիսով՝ Շիրակի մարզում իրականացվել, կամ իրականացվում են հետևյալ ծրագրերը՝ Աշոցք համայնքի՝ Մեծ Սեպասար, Թավշուտ, Սիզավետ բնակավայրերում 1500 մետր խմելու ջրի ջրագծերի վերանորոգում (ավարտված), Գյումրու բազմաբնակարան բնակելի շենքերի էներգամատակարարման արդյունավետ արդիականացում ծրագրի շրանակներում (ավարտված), Արթիկ Համայնք Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապաարակի և հարակից 6 փողոցների ասֆալտապատում (ավարտված), Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (ավարտված), Արթիկ համայնքի Գեղաիստ համայնքի գազատարի ներքն ցանցի կառուցում (ավարտված), Անի համայնքի Շիրակավան բնակավայրի տնամերձ հողամասի ոռոման փակ համակարգի կաուցում (ավարտված), Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների ձեռք բերում  (մատակարարմնա փուլ):

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ՝ 2024 թվականի դրությամբ արդեն պետական բյուջեյից սուբվենցիոն ծրագրերին ուղղվել է 22 մլրդ դրամ համաֆինանսավորում:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ