Համացանցում Բաշար Ասադի թանկարժեք ատոմեքենաների հավաքածուի և շքեղ ապարանքի կադրերն են շրջանառվում
Դեկտեմբեր 08,2024 20:45
Իսլամիստ ապստամբները կադրեր են հրապարակել Սիրիան լքած նախագահ Բաշար ալ-Ասադի ապարանքից և թանկարժեք ավտոմեքենաների հավաքածուից։
Այսօր առավոտյան «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որը ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական, գրավել է Դամասկոսը, նրանք հայտարարել են՝ «վերջ ենք դրել Բաշար ալ-Ասադի 24-ամյա ավտորիտար կառավարմանը»։
Հաղորդվում է, որ Բաշար Ասադը լքել է երկիրը, նրա տեղը հայտնի չէ։ Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։
Իսլամիստ ապստամբները, համացանցում տարածված կադրերից ենթադրելով, մտել են Ասադի շքեղ ապարանք և այնտեղից տեսանյութեր հրապարակել։ Դրանցում երևում է Ասադի թանկարժեք ավտոմեքենաների հավաքածուն, ինչպես նաև ապարանքի ներսը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
