Նոր հրաժարականներ Շիրակի մարզպետի աշխատակազմում | Region

Նոր հրաժարականներ Շիրակի մարզպետի աշխատակազմում

Դեկտեմբեր 12,2024 15:41

Մուշեղ Մուրադյանի հրաժարականի դիմումից հետո հրաժարականի դիմուներ են ներկայացրել Շիրակի մարզպետի աշխատակազմի 6 պաշտոնյաներ ևս։

Շիրակի մարզպետի պաշտոնից ազատման մասին Մուշեղ Մուրադյանի դիմում ներկայացնելուց  հետո, հրաժարականի դիմումներ են գրել նաև մարզպետի աշխատակազմի հիմնականում հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք։ REGIONS TV-ի ունեցած տեղեկություններով, աշխատանքից ազատվել են մարզպետի օգնականներ Հակոբ Գևորգյանն ու Անժելա Մաթոսյանը, խորհրդականներ Բագրատ Մանուկյանն ու Հարություն Նալբանդյանը։ Ոմանց աշխատանքից ազատման մասին որոշումներն արդեն կան։

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պաշտոնում վերջերս նշանակված Գնունի Աղաբեկյանը նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Նա Մուշեղ Մուրադյանի հետ աշխատել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ում։

Մուշեղ Մուրադյանի Շիրակի մարզպետ նշանակվելուց հետո եղել է մարզպետի օգնականը, այնուհետ՝ խորհրդականը։ Իսկ վերջերս մասնակցել էր քաղծառայության մրցույթի և նշանակվել Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում՝ կալանքի մեջ գտնվող Հրայր Կարապետյանի փոխարեն։
Գնունի Աղաբեկյանը կրթության ոլորտի ներկայացուցիչների կողմից քննադատության էր արժանացել։

Մուշեղ Մուրադյանն իր ֆեյբուքյան էջում հրաժեշտի ուղերձ է գրել, որում մասնավորապես ասվում է, որ ինքը շուրջ երկու տարի ամենայն պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ և մարզի հոգսերի ու բնակիչների հանդեպ հոգատարությամբ է աշխատել Շիրակի մարզպետի պաշտոնում։

Նա այսօր մեկ այլ գրառում էլ է արել, որով ներկաացնում է, թե կառավարության այսօր ինչ որոշումներ է կայացրել Շիրակի մարզին առնչվող ծրագրերի վերաբերալ։

Կարինե Կազարովա

 

Նորություններ