Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել | Region

Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Դեկտեմբեր 12,2024 13:05

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ Շիրակի մարզպետը լրագրողներին ասել էր, որ տեղյակ չէ իրեն պաշտոնանկ անելու մտադրության մասին:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում,  համաձայն որի՝ Շիրակի մարզպետ կնշանակվի ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը, ով վայր է դրել պատգամավորական մանդատը:

Նիկոլ Փաշինյանը նիստում շնորհակալություն հայտնեց Մուրադյանին, ասելով՝ հետագա համագործակցության հույսով և հեռանկարով։ Մուշեղ Մուրադյանն էլ ի պատասխան ասաց՝ շուրջ երկու տարի իմ գիտելիքների, կարողությունների և գիտելիքների շրջանակներում որքան կարողացել եմ՝ ծառայել եմ Հայաստանի հանրապետությանն ու Շիրակի մարզի զարգացմանը։

Նորություններ