Քչերին է հայտնի, թե ինչպիսի հերոսական պայքար են մղել թուրք զավթիչների դեմ Շիրակի գյուղերում | Region

Քչերին է հայտնի, թե ինչպիսի հերոսական պայքար են մղել թուրք զավթիչների դեմ Շիրակի գյուղերում

Մայիս 31,2022 23:06

Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսամարտերը հայ պատմագիտության լավագույն ուսումնասիրված էջերից են: Բայց քչերին է հայտնի, թե ինչպիսի հերոսական պայքար են մղել թուրք զավթիչների դեմ Շիրակի գյուղերում: Այդ հերոսամարտերի պատմությունն առ այսօր լուրջ ուսումնասիրված չէ: Միայն վերջին տարիներին հրապարակվեցին պատմական նորահայտ փաստեր, որոնք վկայում են Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլի գյուղի տարածքում 1918 թվականի մայիսի 16-ից 22-ը տեղի ունեցած մարտերի մասին:

Սառնաղբյուրցիները հարևան Քարաբերդ և Լեռնակերտ գյուղերի բնակիչների հետ ինքնապաշտպանական թեժ մարտեր են մղել՝ թույլ չտալով թուրքերին առաջ շարժվել: Բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ դա սոսկ գյուղերի պաշտպանություն չէր… այդ դիմադրության արդյունքում թուրք թալանչիների ասպատակություններից փրկվեցին տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ, գաղթականներ, ովքեր անվնաս հասան Էջմիածին: Սառնաղբյուրցիների մեկշաբաթյա հերոսական պայքարը դարձավ մայիսյան հաղթանակների սկիզբը:

Նորություններ