Գերեվարումից փրկված սյունեցու մտահոգությունները. ինչպե՞ս են գծվելու սահմանները, ի՞նչ իրավիճակ է Սյունիքում | Region

Գերեվարումից փրկված սյունեցու մտահոգությունները. ինչպե՞ս են գծվելու սահմանները, ի՞նչ իրավիճակ է Սյունիքում

Հունիս 01,2022 15:46

Հայտարարության ստորագրումից շատ չանցած՝ դեկտեմբերի կեսերից սկսվեց ադրբեջանական զորքերի սողացող առաջխաղացումն ու ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք: 2021թ. մայիսին Ռուսաստանն առաջարկեց եռակողմ միջկառավարական հանձնաժողով ստեղծել և որպես երրորդ կողմ՝ Մոսկվայի ներգրավվածությամբ, իրականացնել սահմանազատում և սահմանագծում՝ ռուսական գլխավոր շտաբում պահվող քարտեզների հիման վրա։

Սահմանազատման հարցն Ադրբեջանը բարձրաձայնում էր ավելի քան 1 տասնամյակ, սակայն պատերազմից հետո Բաքուն սկսեց խոսել «համապարփակ փաստաթղթի», այլ ոչ թե պարզապես դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին: Այս գործընթացում ռիսկերն ակնհայտ են, որոնցից հիմնականը Արցախի հարցի անորոշությունն է: Այնուամենայնիվ, բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպումից հետո կողմերն ակտիվացրեցին աշխատանքները, ձևավորեցին հանձնաժողովներ, հանդիպեցին միջպետական սահմանին… այն սահմանին, որտեղ ժամանակ առ ժամանակ մարդիկ են անհետանում, կամ լավագույն դեպքում՝ մոլորվում:

Նորություններ