Արցախի հարցում Արեւմուտք-Մոսկվա մրցավա՞զք. ու՞մ է ձեռնտու Արցախի հարցի հրատապ կարգավորումը
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը»,- սա մեջբերում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցից։
Անգամ նման հայտարարությունների պարագայում Արցախի կարգավիճակի հարցը մնում է օդում կախված։ Տարբեր օրակարգերով հայ-ադրբեջանական հանդիպումներից հետո մտահոգություններն ավելանում են, քանի որ անհայտ է՝ բանակցություններում այդ հարցը ինչպե՞ս է քննարկվում։
Մինչդեռ ակնհայտ է՝ Արցախի կարգավիճակի հարցն առանցքային է և չի կարող դուրս մնալ բանակցային սեղանից և չի կարող լինել խնդրի կարգավորումն առանց դրա։