Սյունիքի որոշ համայնքներում խմելու և ոռոգման ջուր ունենալը տարիներ շարունակ երազանք է եղել
Հունիս 19,2022 14:51
Վերականգնման վարկերի բանկի «Համայնքային ենթակառուցվածքների զարգացում» նախագծի շրջանակներում 2021թ.-ից մեկնարկել են Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ համայնքների մի շարք բնակավայրերի և Գորիս քաղաքի խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել գրեթե 60 հազար գծամետր ջրագիծ, ինչպես նաև 1400-ից ավելի մասնավոր տնտեսությունները սնուցող ջրագիծ։
Տաթև խոշորացված համայնքում խմելու և ոռոգման ջուր ունենալը տարիներ շարունակ բնակիչների համար երազանք է եղել։ Իրավիճակն ավելի սրված է Շինուհայրում, որի բնակիչները խմելու ջուր ստանում են օրական ընդամենը 2 ժամ։
Խնդիրն առկա է նաեւ սահմանամերձ Խնածախ, Արավուս և այլ բնակավայրերում։
Մանրամասները՝ Գորիսի մամուլի ակումբի տեսանյութում:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024