Ամենամյա ջրառ, վնասակար նյութերի արտահոսք, մակարդակի իջեցում. Սևանա լճի խնդիրները
Հունիս 21,2022 11:00
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի առաջարկում էր Սեւանա լճից 135 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել, բայց կառավարությունը նախապատվությունը տվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նածխագծին։ Հունիսի 2-ին որոշվեց Սևանա լճից ոռոգման նպատակով 170 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել։ Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։
2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:
Բնակլիմայական պայմանները, ամենամյա ջրառը, կենսաբանական ու քիմիական նյութերի արտահոսքը, մակարդակի իջեցումը հանգեցնում են Սևանա լճի կանաչման ու էկոլոգիական վիճակի վատթարացմանը։
«Ա1+»-ի անդրադարձը Սեւանա լճի խնդիրներին։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024