Ոռոգման ջրի հավերժական խնդիրը. Արմավիրի մարզում անմշակ է մնում 16 հզր. հեկտար հողատարածք
Հունիս 22,2022 16:00
Մարդկությունը դեռ չի հնարել գործիք, որի միջոցով կարելի է ապահովել սեփական երկրի պարենային անվտանգությունն առանց ոռոգման ջրի։ Աշխարհի բոլոր երկրները գլոբալ տաքացման համատեքստում երկարաժամկետ ծրագրեր են մշակում՝ մեղմելու սպասվող մարտահրավերները։
Ոռոգման ջրի դեֆիցիտը, հատկապես՝ Արմավիրի մարզում, գնալով ավելի է մեծանում։
Ամեն տարի ինչ-որ պատճառաբանություն գտնվում է, ջրային ռեսուրսների կառավարիչներն էլ իրենց արդարացումներն ունեն, իսկ խնդիրը գնալով ավելի է խորանում։
Արմավիրի մարզում ոռոգման ջրի սակավության պատճառով չի մշակվում 16 հազար հեկտար հողատարածք։