Հայաստանն ի վերջո կունենա՞ բարձրորակ և մատչելի առողջապահական ծառայություններ. «Region 5+»-ի անդրադարձը տարբեր մարզերից | Region

Հայաստանն ի վերջո կունենա՞ բարձրորակ և մատչելի առողջապահական ծառայություններ. «Region 5+»-ի անդրադարձը տարբեր մարզերից

Հունիս 25,2022 21:00

Հայաստանում մահացությունը, ըստ մահվան հիմնական պատճառների, անփոփոխ է մնում տարիներ շարունակ: Դիտարկենք օրեր առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն այս տարվա առաջին չորս ամիսների վերաբերյալ:

2022 թվականի հունվար-ապրիլին 10.700  մահերի կեսից ավելիի՝ 5.944-ի պատճառ է հանդիսացել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Երկրորդ տեղում, ինչպես տարիներ շարունակ, այդպես էլ այս տարի՝ նորագոյացություններն են: Երրորդում՝ շնչառական օրգանների հիվանդությունները:

Ի՞նչ անել ՀՀ քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, ինչպե՞ս կանխել  սրտանոթային և ուռուցքային հիվանդությունների աճի միտումը: Հայաստանը կունենա՞ արդիական, բարձր որակի և Հայաստանի քաղաքացու համար մատչելի առողջապահական ծառայություններ:

«Region 5+»-ի դիտակետում առողջապահական խնդիրներն են. պարտադիր ապահովագրություն, բուժօգնության առաջնային օղակների՝ մեղմ ասած անմխիթար վիճակ, անհետաձգելի բուժօգնության կազմակերպման դժվարություններ, քաղաքացուն անհասանելի թանկարժեք ծառայություններ:

Նորություններ