Համայնքները թուլանում են ու դատարկվում, իսկ Երևանը՝ հզորանում. Լևոն Բարսեղյանը՝ պատճառների մասին | Region

Համայնքները թուլանում են ու դատարկվում, իսկ Երևանը՝ հզորանում. Լևոն Բարսեղյանը՝ պատճառների մասին

Փետրվար 05,2024 20:00

Հայաստանում համայնքների անհամաչափ զարգացման հետևանքն է նաև այն, որ տարիներ շարունակ թույլ են եղել տեղական ինքնակառավարման մարմինները: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ՝ ավելի քան 20 տարի Հայաստանում բոլոր համայնքների բյուջեների հանրագումարը կազմել է պետական բյուջեի հազիվ 8-10 տոկոսը:

«Դա շատ ցածր թիվ է նույնիսկ Վրաստանի համեմատ: Իսկ աշխարհի շատ զարգացած երկրներում, հատկապես Սկանդինավյան պետություններում համայնքային բյուջեների հանրագումարը պետական բյուջեի մոտ 58 տոկոսն է կազմում»,-նշեց Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ավելի քան 15 տարի իշխանությունները խոստանում են, որ մի շարք ծառայությունների կառավարումը կտրամադրեն համայնքներին, բայց դա տեղի չի ունենում, ու համայնքներն է՛լ ավելի են թուլանում, դատարկվում ու աղքատանում, իսկ մայրաքաղաք Երևանը՝ հզորանում:

Նորություններ