Ցանկացած խաղաղություն պետք է ներառի հարգանք երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան | Region

Ցանկացած խաղաղություն պետք է ներառի հարգանք երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Փետրվար 09,2024 21:18

Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը անցկացվել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառում, որին ՀՀ-ում Իրանի դեսպանի հրավերով մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս առիթով դեսպանատնից հաղորդագրություն են տարածել, որում ասվում է.

«Հանուն Բարեգութ և Ողորմած ԱստծոՀՀ մեծարգո փոխվարչապետ պարոն Մհեր Գրիգորյան
Հարգելի նախարարներ, դիվանագետներ
Սիրելի հայրենակիցներ
Տիկնայք և պարոնայք

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական փառապանծ հեղափոխության հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը մասնակցելու իմ հրավերն ընդունելու համար:

45 տարի առաջ այս օրերին Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իրանի ժողովրդի փոթորկալից շարժումը հաջողությամբ պսակվեց, և որի արդյունքում տապալվեց բռնապետական թագավորական համակարգը և այն փոխարինվեց ժողովրդի կամքի և ցանկության վրա հիմնված համակարգով: Ի հեճուկս շարունակական թշնամանքներին, դավադրություններին, ահաբեկչական գործողություններին, պատերազմին և ժողովրդի ու իսլամական համակարգի դեմ կիրառվող դաժան պատժամիջոցներին, Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի դիմացկուն և վճռական է ընտրել աճի, բարգավաճման, փառքի ու արժանապատվության ուղին:

Աստվածատուր հարստությունները, եզակի աշխարհագրությունը, երիտասարդ և ակտիվ մարդկային ռեսուրսներին կրթելու և ժողովրդական աջակցության հետ մեկտեղ, ստիպել են Իրանին բոլոր ոլորտներում արագորեն անցնել զարգացման և ամենակարողության ճանապարհը: Իրանն աշխարհում էներգիայի հսկայական պաշարների առումով երկրորդ տեղը իսկ գիտության արտադրությամբ տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում: Իրանը տիեզերական տեխնոլոգիաներ ունեցող և արբանյակներ արտադրող տասը երկրների շարքում է, և այն չորս երկրների թվում, որոնք ունեն արբանյակային կայաններ:

Իրանը ցողունային բջիջների տեխնոլոգիաների, Գենետիկայի, նանոտեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը: Իրանը հսկայական առաջընթաց է գրանցել ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրության ոլորտում: Այսօր Իրանը Մերձավոր Արևելքի բժշկության կենտրոնն է:

Մարդկային ռեսուրսների զարգացման հարցում Իրանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում: Եվ այդ համատեքստում Իսլամական հեղափոխությունից հետո կանայք ակնառու ներդրում ունեն երկրի զարգացման գործում: Ընթացիկ ուսումնական տարում բուհեր և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվածների 61 տոկոսը պատկանում է կանանց: Իրանում մասնագետ բժիշկների ավելի քան 40 տոկոսը կանայք են:

Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք,

Արտաքին քաղաքական ոլորտում անկախ որոշումների կայացումը Իրանի իսլամական հեղափոխության ամենաակնառու արդյունքներից է: Իրանը վերջին 45 տարիների ընթացքում ցույց է տվել, որ իր հավասարակշռված և իրավակենտրոն դիրքորոշումներով կանգնած է պատմության ճիշտ կողմում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության երեք սկզբունքների վրա, հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը դարձրել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Ըստայդմ, բարեկամ երկրների, հատկապես Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների խթանումը առանձնահատուկ ուշադրության է արժանանում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է տարածաշրջանային խնդիրների ու ճգնաժամերի լուծման մաս: Այս զգայուն պահին իմ երկիրը կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: ԻԻՀ-ը պաշտպանում է կայուն խաղաղությունը տարածաշրջանում: ԻԻՀ տեսակետն է՝ ցանկացած խաղաղություն պետք է իր մեջ ներառի հարգանք երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության նկատմամբ:
ԻԻՀ ողջունում և աջակցում է տարածաշրջանային նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մեծխարգո պարոն Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ուղղված երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում հաղորդակցության ուղիների ավելացմանը և ապաշրջափակմանը:

Երկկողմ քաղաքական հարաբերությունների ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր մակարդակներում երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ այցել են իրականացվել և դա հարաբերություններին հատուկ դինամիկա է հաղորդել:

Առաջիկայում Թեհրանում կայանալու է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը, ինչն ավելի շատ հնարավորություններ կնձեռի հարաբերությունների զարգացման համար:

Նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և շուրջ 120 հազար իրանցիների այցը Հայաստան երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և ժողովուրդների միջև շփումների և հաղորդակցության ավելացման վառ ապացույցն է: Կասկած չունեմ, որ Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը նախկինի համեմատ ավելի մեծ թափ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին:

Նախորդ տարի երկու երկրների միջև գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագիրը երկարաձգվեց, ըստ որի հնարավորություն ստեղծվեց ավելի մեծ ծավալների գազ և էլեկտրաէներգիա փոխանակելու համար: Ինչպես նաև կնքվել է Հյուսիս-Հարավ միջանցքի առաջին հատվածի, այն է Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կարևոր պայմանագիրը:

Այնուամենայնիվ, հավատացած ենք, որ առկա են հսկայական ներուժ երկու պետությունների և երկու ժողովուրդների միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Համոզված ենք, որ Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան խոստումնալից է և ոչ մի ուժ չի կարողանա այն իր ուղեգծից դուրս մղել:

Վերջում ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի հյուրեր այց միջոցառմանը ներկա գգտնվելու համար և Ամենակարող Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն և բարություն:
Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը:

Նորություններ