Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ պաշտպան | Region

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ պաշտպան

Փետրվար 15,2024 22:26

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը առաջիկա ժամերին քննելու է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։

Հարցին՝ ինչու միայն այսօր քրեական հետապնդում հարուցվեց Վահան Քերոբյանի նկատմամբ, եթե Էկոնոմիկայի նախարարության մնացած պաշտոնյաներին մեղադրանքներ էին առաջադրվել շատ ավելի վաղ, փաստաբանը նկատեց․ «Քանի որ պարոն Քերոբյանը հրաժարական տվեց, ենթադրում եմ՝ որոշեցին, որ կարելի է առանձնապես լուրջ չմոտենալ հարցին ու նրա նկատմամբ էլ հետապնդում հարուցել»։

Իրավապահներն այսօր խուզարկություններ էին իրականացրել Վահան Քերոբյանի արդեն նախկին աշխատասենյակում։ Գործին առնչվող նյութեր հայտնաբերվել են, թե ոչ, պաշտպանական կողմին հայտնի չէ։

«Եթե լրացուցիչ հիմնավորում և այն ապացուցող ապացույց հայտնաբերվեր, վստահաբար, կունենայինք, որովհետև այն ամենը, ինչն ունենք պաշտոնական կողմի ներկայացրած նյութերից, չի հաղթահարում այն շեմը, որ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի»,- ասել է Եգորյանը՝ հայտնելով, որ Քերոբյանը ժամանակի սղությամբ պայմանավորված հնարավորություն չի ունեցել իր հետ միասին բավարար ծանոթանալ գործի նյութերին, ուստի ցուցմունք չի տվել։

news.am

Նորություններ