Երերույք. առավել վտանգված հուշարձաններից մեկը
Փետրվար 18,2024 12:00
Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա: Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որը պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները:
Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է, որի տարածքում աշխատել են շատ հնագետներ, սակայն նրանց ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփ հրատարակված չեն:
Կառույցի վերականգնման, ամրացման աշխատանքներ կատարվել են խորհրդային շրջանում, սակայն աշխատանքները մնացել են անավարտ ու թերի: Երերույքի տաճարը մինչ օրս կիսավեր է:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024